
Money Pro
ՀԵՇՏ ԲՅՈՒՋԵ: Կրճատեք ձեր ծախսերը Money Pro®-ի հետ: Ծախսերի հետագծիչ, բյուջեի պլանավորող և հաշվի կառավարող՝ բոլորը մեկ հավելվածում՝ ձեր ֆինանսական միջոցները վերահսկելու համար: Money Pro-ն շատ լավ է աշխատում անձնական և ընտանեկան ծախսերի հետագծման և բիզնեսի ֆինանսական գործերի կառավարման համար: Money Pro-ն համընդհանուր հավելված է: Մեկ անգամ վճարեք և այն օգտագործեք ձեր iPhone-ում, iPad-ում և Apple ժամացույցում:
Money Pro-ն պարզ գործիք է՝ հեշտությամբ և խորապես ընկալելով հետևելու և կառավարելու ձեր ֆինանսական միջոցները: Այն կօգնի ձեզ կրճատել ծախսերը, հասնել ֆինանսական նպատակներին և ֆինանսապես ազատ դառնալ:

Օրացույց
- Մեծ օրացույցում նշեք այն օրերը, երբ վճարման ենթակա հաշիվներ ունեք:
- Կրկնվող հաշիվները պլանավորեք հարմարեցված պարբերականությամբ:
- Զտեք փոխանցումները՝ օրացույցում ամսաթվերն ընտրելով:
Այսօրվա տեսքը
- Աչքի անցկացրեք վճարման ենթակա հաշիվները:
- Երբ փոխանցում ունեք, արագորեն հաստատեք այն:
- Money Pro-ն կանխատեսում է օրական այն փոխանցումները, որոնք հնարավոր է, որ ձեռքով չեն պլանավորվել:
Վճարման ենթակա հաշիվների ծանուցումներ
- Հիշեցումների մի ամբողջ համակարգ ձեզ կահազանգի գալիք հաշիվների մասին:
- Արագ վերապլանավորելու ընտրանքը ձեզ կօգնի զբաղվել վճարման ենթակա հաշիվներով (վաղը, 3 օրից, հաջորդ շաբաթ):

Բյուջեի պլանավորող
- Բյուջեով նախատեսված մուտքեր ստեղծեք՝ և՛ ձեր եկամտի և՛ ծախսերի համար և յուրաքանչյուր մուտքի համար նշեք բյուջեի սահմանները:
- Յուրաքանչյուր ժամանակահատվածի համար կարող եք բյուջեի տարբեր սահմաններ կարգավորել, որն օգտակար է, եթե պլանավորում եք աստիճանաբար՝ ամիս առ ամիս նվազեցնել ձեր ծախսերը:
- Սկեք ավելացնել յուրաքանչյուր փոխանցումը, որն ունեք և տեսեք յուրաքանչյուր կատեգորիայի, ինչպես նաև ընդհանուր առաջընթացը:
- Ընտրեք այն կատեգորիան, որը ցանկանում եք վերլուծել և քննեք բյուջեի միտման գծապատկերը, որն ստեղծվել է աշխատանքի ընթացքում:
- Կատեգորիաների և ենթակատեգորիաների ճկուն կառուցվածք՝ ավելի քան 1500 ներկառուցված պատկերակներով:
- Հարմարեցված պարբերականություն՝ ձեր բյուջեն սկսեք ցանկացած ամսաթվից:
- Տեսողական ցուցիչներ բյուջեի ծախսերի համար:
- Եզակի պատկերակներ ձեր նկարներով:

Բյուջետային ծախսերի ժամանակահատվածի երկարաձգում
- Նախորդ բյուջետային ժամանակահատվածի մնացորդի փոխանցումն ընթացիկ ժամանակահատված՝ ձեր ծախսերը սահմանափակելու համար:
- Բյուջետային ծախսերի ժամանակահատվածի երկարաձգումն ավտոմատ կերպով սահմանափակում է ձեր ծախսերը, եթե նախորդ ժամանակահատվածների ընթացում դուք չափից ավելի եք ծախսել:
Հաշվի կառավարիչ
- Անսահմանափակ քանակով հաշիվների հեշտ կառավարում (վճարագրի, խնայողությունների, վարկային քարտի և այլն):
- Հաշվեկշռի փոփոխության պատմություն:
- Լրացուցիչ դաշտեր՝ ձեր արձանագրությունները դասավորելու համար. վճարող, նկարագրություն, չեկի համարը, դասը (անձնական/բիզնես ճամփորդության ծախսեր)
- Փոխանցումները կարգավորելով որպես կրկնվող կամ միայն մեկանգամյա:
- Անդորրագրի կցորդի (կամ որևէ այլ) նկարները:
Հաշվի ստուգում
- Դուք կարող եք գրանցել փոխանցումները, իսկ ավելի ուշ ջնջել դրանք (ստուգել)
- Ավտոմատ կերպով հաշվարկված մատչելի հաշվեկշիռ և մաքուր հաշվեկշիռ:

Բանկային քաղվածքների ներմուծում (OFX, CSV)
- Ներմուծեք ձեր փոխանցումների պատմությունը, և ձեր հաշիվները մշտապես թարմացված պահեք
- Money Pro-ն սովորում է, թե ինչպես եք դասակարգում գործարքները և կանխատեսում ներմուծվող գործարքների կատեգորիաները:
Առցանց բանկային գործառնություններ*
- Կապվեք ձեր բանկերի հետ և ներբեռնեք ձեր տվյալները:
- Ավելի հեշտությամբ հետևեք ձեր բյուջեին:
- Money Pro-ն դասակարգում է փոխանցումները, որոնք ներբեռնվել են բանկերից:
* GOLD բաժանորդագրություն է պահանջվում:

Տրոհել փոխանցումները
- Դուք կարող եք փոխանցումը տրոհել բազմաթիվ կատեգորաների, որը չափազանց օգտակար է, երբ դուք գնումներ եք կատարում շատ մեծ խանութներից և բազմաթիվ ապրանքների համար միանգամից եք վճարում:
Հաշվիչ և արժույթի փոխարկիչ
- Հաշվարկեք գումարի չափերը, երբ պլանավորում եք ձեր բյուջեն:
- Արժույթի արագ փոխարկում, երբ փոխանցումներ եք մուտքագրում:
Որոնել
- Որոնել ըստ գումարի չափի, կատեգորիայի, նկարագրության, վճարողի, չեկի համարի և այլն:

Շատ ընտրանքներ հարմարեցման համար
- Եկամտի/ծախսերի կատեգորիաների և ենթակատեգորիաների ճկուն կառուցվածք՝ ավելի քան 1500 ներկառուցված պատկերակներով
- Հարմարեցված պարբերականություն՝ ձեր բյուջեն սկսեք ցանկացած ամսաթվից (շաբաթական, երկու շաբաթը մեկ, ամսական և այլն):
- Եզակի պատկերակներ ձեր նկարներով:
- Հավելյալ ոճերը մատչելի են:
Մանրամասն զեկույցներ
- Եկամուտ/ծախսեր
- Ակտիվներ/պասիվներ
- Կանխիկի շարժ
- Նախատեսված մնացորդ
- Պարտքի մնացորդ
- Սեփական միջոցներ
- Գործարքներ
- Պլանավորված գործարքներ

iCloud
- Money Pro-ն օգտվում է iCloud-ից՝ ձեր տվյալները համաժամեցված պահելու ձեր iOS և Mac սարքերի հետ:
Money Pro Sync* (տարբեր հարթակներում գործածելի և ընտանեկան համաժամեցմամբ)
- Ձեր ֆինանսական տվյալները համաժամեցրեք ձեր բոլոր սարքերում (iOS, Android, Mac, Windows):
- Ձեր ընտանիքի անդամների կամ ձեր գործընկերների հետ միասին հետագծեք ծախսերը:
- Իրական ժամանակում ծանուցումներ ստացեք՝ ձեր ընտանեկան բյուջեից (բիզնեսի բյուջեից) չափից ավելի շատ ծախսեր չկատարելու համար:
* PLUS կամ GOLD բաժանորդագրություն է պահանջվում:
Ձեր տվյալների պահուստավորում
- Money Pro-ն ավտոմատ կերպով պահուստավորում է ձեր տվյալները բոլոր ճակատագրական պահերին:
- Դուք նաև կարող եք ձեռքով պահուստավորումներ ստեղծել:
Բազմաթիվ պրոֆիլներ
- Դուք կարող եք բազմաթիվ հատկագրեր կարգավորել և առանձին հետևել ձեր ֆինանսական միջոցներին տան բյուջեի և ձեր փոքր բիզնեսի համար:
Ավելին
- Օպտիմիզացված iPhone 15-ի համար
- Տպեք և արտահանեք PDF, CSV ձևաչափերի
- Գաղտնաբառի պաշտպանություն
- Բազմաթիվ արժույթներ աջակցում և ավտոմատ կերպով թարմացնում են փոխարժեքները
- Համալրված իրականություն: Եռաչափ գծապատկերներ կառուցեք ձեր իսկ սեղանին՝ AR հաշվետվություններով: (GOLD բաժանորդագրություն է պահանջվում)
- Նպատակներ: Ֆինանսական նպատակներ կարգավորեք՝ դրանց հետևելու և հասնելու համար: (նպատակների լրացուցիչ տեսակների համար GOLD բաժանորդագրություն է պահանջվում)

Բաժանորդագրություններ
- PLUS բաժանորդագրությունը ներառում է Money Pro-ի համաժամեցում (պահանջվում է միայն հատկագրի տիրոջ համար)
- GOLD բաժանորդագրությունը ներառում է Money Pro-ի համաժամեցում, առցանց բանկային գործառնություններ, լրացուցիչ նպատակների տեսակներ, AR հաշվետվություններ