Money Pro

Պրոֆեսիոնալի նման կառավարեք դրամը

հաշվի պլանավորում, բյուջեի կազմում, հաշիվների հետագծում, համաժամեցում և ավելին

Money Pro® Windows ԱՀ-ների համար

Money Pro

ՀԵՇՏ ԲՅՈՒՋԵ: Կրճատեք ձեր ծախսերը Money Pro®-ի հետ: Ծախսերի հետագծիչ, բյուջեի պլանավորող և հաշվի կառավարող՝ բոլորը մեկ հավելվածում՝ ձեր ֆինանսական միջոցները վերահսկելու համար: Money Pro-ն շատ լավ է աշխատում անձնական և ընտանեկան ծախսերի հետագծման և բիզնեսի ֆինանսական գործերի կառավարման համար:

Money Pro-ն պարզ գործիք է՝ հեշտությամբ և խորապես ընկալելով հետևելու և կառավարելու ձեր ֆինանսական միջոցները: Այն կօգնի ձեզ կրճատել ծախսերը, հասնել ֆինանսական նպատակներին և ֆինանսապես ազատ դառնալ:



Money Pro - Օրացույց - Mac

Օրացույց

  • Մեծ օրացույցում նշեք այն օրերը, երբ վճարման ենթակա հաշիվներ ունեք:
  • Կրկնվող հաշիվները պլանավորեք հարմարեցված պարբերականությամբ:
  • Զտեք փոխանցումները՝ օրացույցում ամսաթվերն ընտրելով:



Վճարման ենթակա հաշիվների ծանուցումներ

  • Հիշեցումների մի ամբողջ համակարգ ձեզ կահազանգի գալիք հաշիվների մասին:
  • Արագ վերապլանավորելու ընտրանքը ձեզ կօգնի զբաղվել վճարման ենթակա հաշիվներով (վաղը, 3 օրից, հաջորդ շաբաթ):

Բյուջեի պլանավորող

  • Բյուջեով նախատեսված մուտքեր ստեղծեք՝ և՛ ձեր եկամտի և՛ ծախսերի համար և յուրաքանչյուր մուտքի համար նշեք բյուջեի սահմանները:
  • Յուրաքանչյուր ժամանակահատվածի համար կարող եք բյուջեի տարբեր սահմաններ կարգավորել, որն օգտակար է, եթե պլանավորում եք աստիճանաբար՝ ամիս առ ամիս նվազեցնել ձեր ծախսերը:
  • Սկեք ավելացնել յուրաքանչյուր փոխանցումը, որն ունեք և տեսեք յուրաքանչյուր կատեգորիայի, ինչպես նաև ընդհանուր առաջընթացը:
  • Ընտրեք այն կատեգորիան, որը ցանկանում եք վերլուծել և քննեք բյուջեի միտման գծապատկերը, որն ստեղծվել է աշխատանքի ընթացքում:
  • Կատեգորիաների և ենթակատեգորիաների ճկուն կառուցվածք՝ ավելի քան 1500 ներկառուցված պատկերակներով:
  • Հարմարեցված պարբերականություն՝ ձեր բյուջեն սկսեք ցանկացած ամսաթվից:
  • Տեսողական ցուցիչներ բյուջեի ծախսերի համար:
  • Եզակի պատկերակներ ձեր նկարներով:



Money Pro - Բյուջեի պլանավորող

Բյուջետային ծախսերի ժամանակահատվածի երկարաձգում

  • Նախորդ բյուջետային ժամանակահատվածի մնացորդի փոխանցումն ընթացիկ ժամանակահատված՝ ձեր ծախսերը սահմանափակելու համար:
  • Բյուջետային ծախսերի ժամանակահատվածի երկարաձգումն ավտոմատ կերպով սահմանափակում է ձեր ծախսերը, եթե նախորդ ժամանակահատվածների ընթացում դուք չափից ավելի եք ծախսել:

Հաշվի կառավարիչ

  • Անսահմանափակ քանակով հաշիվների հեշտ կառավարում (վճարագրի, խնայողությունների, վարկային քարտի և այլն):
  • Հաշվեկշռի փոփոխության պատմություն:
  • Լրացուցիչ դաշտեր՝ ձեր արձանագրությունները դասավորելու համար. վճարող, նկարագրություն, չեկի համարը, դասը (անձնական/բիզնես ճամփորդության ծախսեր)
  • Փոխանցումները կարգավորելով որպես կրկնվող կամ միայն մեկանգամյա:
  • Անդորրագրի կցորդի (կամ որևէ այլ) նկարները:



Money Pro - Հաշվի կառավարիչ

Հաշվի ստուգում

  • Դուք կարող եք գրանցել փոխանցումները, իսկ ավելի ուշ ջնջել դրանք (ստուգել)
  • Ավտոմատ կերպով հաշվարկված մատչելի հաշվեկշիռ և մաքուր հաշվեկշիռ:



Բանկային քաղվածքների ներմուծում (OFX, CSV)

  • Ներմուծեք ձեր փոխանցումների պատմությունը, և ձեր հաշիվները մշտապես թարմացված պահեք
  • Money Pro-ն սովորում է, թե ինչպես եք դասակարգում գործարքները և կանխատեսում ներմուծվող գործարքների կատեգորիաները:



Առցանց բանկային գործառնություններ*

  • Կապվեք ձեր բանկերի հետ և ներբեռնեք ձեր տվյալները:
  • Ավելի հեշտությամբ հետևեք ձեր բյուջեին:
  • Money Pro-ն դասակարգում է փոխանցումները, որոնք ներբեռնվել են բանկերից:

* GOLD բաժանորդագրություն է պահանջվում:



Money Pro - Առցանց բանկային գործառնություններ*

Տրոհել փոխանցումները

  • Դուք կարող եք փոխանցումը տրոհել բազմաթիվ կատեգորաների, որը չափազանց օգտակար է, երբ դուք գնումներ եք կատարում շատ մեծ խանութներից և բազմաթիվ ապրանքների համար միանգամից եք վճարում:



Հաշվիչ և արժույթի փոխարկիչ

  • Հաշվարկեք գումարի չափերը, երբ պլանավորում եք ձեր բյուջեն:
  • Արժույթի արագ փոխարկում, երբ փոխանցումներ եք մուտքագրում:



Որոնել

  • Որոնել ըստ գումարի չափի, կատեգորիայի, նկարագրության, վճարողի, չեկի համարի և այլն:



Շատ ընտրանքներ հարմարեցման համար

  • Եկամտի/ծախսերի կատեգորիաների և ենթակատեգորիաների ճկուն կառուցվածք՝ ավելի քան 1500 ներկառուցված պատկերակներով
  • Հարմարեցված պարբերականություն՝ ձեր բյուջեն սկսեք ցանկացած ամսաթվից (շաբաթական, երկու շաբաթը մեկ, ամսական և այլն):
  • Եզակի պատկերակներ ձեր նկարներով:
  • Հավելյալ ոճերը մատչելի են:

Money Pro - Մանրամասն զեկույցներ

Մանրամասն զեկույցներ

  • Եկամուտ/ծախսեր
  • Ակտիվներ/պասիվներ
  • Կանխիկի շարժ
  • Նախատեսված մնացորդ
  • Պարտքի մնացորդ
  • Սեփական միջոցներ
  • Գործարքներ
  • Պլանավորված գործարքներ



Money Pro Sync* (տարբեր հարթակներում գործածելի և ընտանեկան համաժամեցմամբ)

  • Ձեր ֆինանսական տվյալները համաժամեցրեք ձեր բոլոր սարքերում (iOS, Android, Mac, Windows):
  • Ձեր ընտանիքի անդամների կամ ձեր գործընկերների հետ միասին հետագծեք ծախսերը:
  • Իրական ժամանակում ծանուցումներ ստացեք՝ ձեր ընտանեկան բյուջեից (բիզնեսի բյուջեից) չափից ավելի շատ ծախսեր չկատարելու համար:

* PLUS կամ GOLD բաժանորդագրություն է պահանջվում:



Ձեր տվյալների պահուստավորում

  • Money Pro-ն ավտոմատ կերպով պահուստավորում է ձեր տվյալները բոլոր ճակատագրական պահերին:
  • Դուք նաև կարող եք ձեռքով պահուստավորումներ ստեղծել:



Money Pro - Մանրամասն զեկույցներ

Բազմաթիվ պրոֆիլներ

  • Դուք կարող եք բազմաթիվ հատկագրեր կարգավորել և առանձին հետևել ձեր ֆինանսական միջոցներին տան բյուջեի և ձեր փոքր բիզնեսի համար:



Ավելին

  • Տպեք և արտահանեք PDF, CSV ձևաչափերի
  • Գաղտնաբառի պաշտպանություն
  • Բազմաթիվ արժույթներ աջակցում և ավտոմատ կերպով թարմացնում են փոխարժեքները
  • Նպատակներ: Ֆինանսական նպատակներ կարգավորեք՝ դրանց հետևելու և հասնելու համար: (նպատակների լրացուցիչ տեսակների համար GOLD բաժանորդագրություն է պահանջվում)



Բաժանորդագրություններ

  • PLUS բաժանորդագրությունը ներառում է Money Pro-ի համաժամեցում (պահանջվում է միայն հատկագրի տիրոջ համար)
  • GOLD բաժանորդագրությունը ներառում է Money Pro-ի համաժամեցում, առցանց բանկային գործառնություններ, լրացուցիչ նպատակների տեսակներ, AR հաշվետվություններ

Money Pro iPhone-ի և iPad-ի համար
Money Pro iPhone-ի և iPad-ի համար
Money Pro Mac-ի համար
Money Pro Mac-ի համար
Money Pro Անդրոիդի համար Get it on Google Play
Money Pro Անդրոիդի համար
Money Pro Windows ԱՀ-ների համարs
Money Pro Windows ԱՀ-ների համար